fbpx
Հասարակություն

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին 5 տոննա վառելիք տեղափոխող բեռնատարը շրջվել է․ վառելի արտահոսել է երթևեկելի հատված

Հուլիսի 20-ին, ժամը 12:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 24-րդ կիլոմետրին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը (տեղափոխում է 5 տոննա դիզելային վառելիք) կողաշրջվել է, ինչի հետևանքով դիզելային վառելիքն ամբողջությամբ արտահոսել է ճանապարհի երթևեկելի հատված:

Բեռնատարի վարորդը՝ Ե.Թ.-ն (ծնված 1960 թ.) և ուղևորը՝ Ս.Մ.-ն (ծնված 1960 թ.), հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ