fbpx
Սպորտ

Այսօր ոչ թե տխուր, այլ ուրախ օր է․ Ֆիլիպե Լուիսը հեռանում է Աթլետիկոյից

Ֆիլիպե Լուիսը հեռանում է Մադրիդի «Աթլետիկոյից»: Այսօր ակումբը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում պաշտպանը հրաժեշտ տվեց թիմին:

Միջոցառմանը ներկա էին մադրիդցիների նախագահը, գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և մի շարք այլ ֆուտբոլիստներ.

«Ես մի շարք հիանալի պահեր եմ ունեցել «Աթլետիկոյում»:

Այսօր ոչ թե տխուր, այլ ուրախ օր է, քանի որ ես ամեն ինչ տվել եմ այս ակումբի համար»,- ասել է բրազիլացին:

Լուիսին վերջում հիշարժան նվեր են տվել: Այն հիշեցնում է, որ ֆուտբոլիստը 333 հանդիպում է անցկացրել մադրիդյան թիմում. նա այստեղ հանդես էր գալիս 2010 թվականից, ընթացքում մեկ մրցաշրջան անցկացնելով «Չելսիում»:

Հավելենք, որ պաշտպանն արդեն երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ֆլամենգոյի» հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ