Ռուսաստանը արգելել է Վրաստանից 19 տոննա դեղձի ու նեկտարինի ներկրումը։ Այս մասին ИА REGNUM-ի հետ զրույցում հայտնել են ՌԴ-ի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողությա դաշնային ծառայությունից:
Նշվում է, որ ներկրված մրգերում հայտնաբերվել են միջատներ, որոնք կարող էին փչացնել ապրանքի 90 տոկոսը:
«Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ փչացած ապրանքի ներկրումը երկիր արգելված է: Բացի դրանից՝ ապրանքը ներկրողը վարչական պատասխանատվության կենթարկվի»,- նշված է հայտարարությունում: