fbpx
Իրավական

ՊԵԿ-ում մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրգործեր են հարուցվել

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքերի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից։

«Քննված և քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում վերջիններս շրջանառության հարկ վճարող հանդիսացող Ա/Ձ-ներից ստացել են ապահովագրական միջնորդի ծառայություններ, որոնք չեն ունեցել վարձու աշխատողներ և հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրել բացառապես ապահովագրական ընկերություններին՝ նման եղանակով ապահովելով ծառայությունների ստացման բարձր տոկոսայնություն»: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, Ա/Ձ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ, փոխանցում է ՊԵԿ-ը:

Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, «դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել դրանցից բխող շուրջ 218 միլիոն 483 հազար ՀՀ դրամի հարկային պարտավորություն»: Միաժամանակ, ըստ հաղորդագրության, որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, Երևան, 23-ը հուլիսի, 2019թ․
12:48
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատարան է ներկայացել հայաստանյան փորձագետ բժիշկը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ