fbpx
Աշխարհ

Պակիստանը նշել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանը

Պակիստանի վարչապետ Իմրան Խանն ասել է, որ Իսլամաբադը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից, եթե նույն քայլերը ձեռնարկի նաև Նյու Դելին։ Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքին։

«Որովհետև միջուկային պատերազմը ելք չէ։ Իսկ միջուկային պատերազմի գաղափարն ինքնին Հնդկաստանի և Պակիստանի միջև նշանակում է ինքնաոչնչացում»,- ավելացրել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանի երկարությունը գրեթե 3 հազար կիլոմետր է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել միջնորդ լինել Հնդկաստանի և Պակիստանի վեճում։ Նա ասել էր, որ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկու շաբաթ առաջ։ Թրամփի խոսքով՝ վարչապետն առաջարկել է նրան միջնորդ հանդես գալ Քաշմիրի կարգավորման հարցում։ Ինչպես նշել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռավիշ Կումարը, Հնդկաստանը չի խնդրել Թրամփին հանդես գալ միջնորդի դերում։

Ջամու և Քաշմիրը հնդկական միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, այստեղ ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին։ Միևնույն ժամանակ, Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև պաշտոնական սահմաններ չկան, երկու պետությունների բանակներին բաժանում է վերահսկողության գիծը։ Նյու Դելին մեղադրում է պակիստանյան իշխանություններին զինված անջատողականներին աջակցելու մեջ։ Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքում է՝ ասելով, որ Քաշմիրի բնակիչները ինքնուրույն պայքարում են իրենց իրավունքների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ