Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը քննադատել է պաշտոնից հեռացող Մեծ Բրիտանայի վարչապետ Թերեզա Մեյին:
«Ձեր վարչապետության երեք տարիների ընթացքում աղքատության մակարդակն աճել է, հանցագործության մակարդակն աճել է: Դպրոցներում դասարանների թվաքանակն էլ է աճել»,- ասել է Քորբինը:
Դահլիճում գտնվող թորի-պատգամավորները սկսել են արձագանքել նրան և բարձրաձայն բղավել «աճել է»:
Քննարկման ժամանակ Քորբինը բղավում էր Մեյի վրա, իսկ նրան աջակցում էին բարձր բղավոցներով:
Ավելի ուշ Մեյը հանդես կգա կարճ ելույթով, իսկ նրա հրաժարականը կընդունի Եղիսաբեթ II թագուհին: