Հուլիսի 23-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան, Կոտայքի մարզի Բյուրեղավան և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։