Georgian Airways ավիաընկերությունը հայտնել է, թե ինչքան վնաս է հասցրել ՌԴ-ի հետ ուղղակի ավիահաղորդակցության արգելքը: Ըստ ավիաընկերության տվյալներ՝ վնասի չափը կազմում է շուրջ 25 միլիոն դոլար:
«Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության դադարեցումն Էական վնաս Է հասցրել Georgian Airways ավիաընկերությանը և բարդ ֆինանսական դրության մեջ Է դրել նրան: Ավիաընկերությունն ստիպված Է եղել վերադարձնել արդեն իրացված տոմսերի շուրջ 80 տոկոսը: Բացի դրանից կտրուկ կրճատվել Է տոմսեր գնել ցանկացողների թիվը, ինչի պատճառով ավիաընկերությունն ընդհանուր առմամբ մոտավորապես 25 միլիոն դոլարի վնաս Է կրել»,- ասվում է ավիաընիկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից ուժի մեջ Է մտել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը՝ Վրաստան քաղաքացիների օդային (այդ թվում առևտրային) փոխադրումներ իրականացնելու Ռուսաստանի ավիաընկերությունների ժամանակավոր արգելքի մասին: