Երևանի քաղաքապետրանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Սա վերջին մեկ շաբաթվա մեջ իմ ամենասպասված լուրերից էր թերևս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է», – փոխանցում է Ազատություն-ը։
Հանդիպմանը մասնակցում են, մասնավորապես, ՀՅԴ, ՀԱԿ, ՀՀԿ, «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում» կուսակցությունների ներկայացուցիչները: Ինչպես գիտենք, նախօրեին տեղի էր ունեցել վարչապետի հանդիպումը խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Սա, կարծում եմ, համազգային միասնությունը վերահաստատող փաստ է:
Միասնական ենք ու պետք է շարունակենք այդպիսին լինել. թեև երբեմն կարող է թվալ, թե ահավոր հոգնել ենք, նյարդերը լարված են, բայց պետք է հանդուրժող ու ներողամիտ լինենք մեկս մյուսի հանդեպ, որևէ բան, որի հետ անհամաձայն ենք կամ որը վրդովեցնում է մեզ, պետք չէ միանգամից, ի լուր աշխարհի արտահայտել վրդովմունքն ու տարակուսանքը:
Լինենք զուսպ, հանդուրժող, ներողամիտ ու հարգալից՝ մեկս մյուսի նկատմամբ, ու անկասկած, հաղթելու ենք»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10220071672647838&id=1405208089&__cft__%5B0%5D=AZVy9rtd0PJ7F3xUDTJ6iIZGtnd1aOKWhy6LC0bZWtxKsu6DusEQ0BrPFXetPTJxRvNGI7ogVCeMjiv4YeJgM5SSd3p9qz8FlFvS2_br6O2K84klTcYUkJlSjG_tun4symw&__tn__=%2CO%2CP-R

