ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկած գաղափարը։
«Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ:
Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում են Երևանում: Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:
Ծրագիրն իրականացնում են Աննայի գրասենյակի ներկայացուցիչները», – գրել է վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2374232882897093