Արարատի մարզի Վեդի քաղաքի բժշկական կենտրոնում նորածին և ծննդկան են մահացել:
Հաղորդվում է, որ նախ մահացել է նորածին երեխան, ապա չի հաջողվել փրկել նաև 1990 թվականին ծնված ծննդկանի կյանքը։
Լրատվամիջացների հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատել է տեղեկությունը։ Նա նշել է, որ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։