Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։
Մալխասը պայքարը սկսեց 1/4-րդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթեց 9։0 հաշվով։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Մաքսիմ Եվտուշենկոն՝ Ուկրաինա։