fbpx
Աշխարհ

ԱՄՆ դրոշները կիջեցվեն երկրում հրաձգությունների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել՝ կապված երկրի մի շարք նահանգներում հրաձգությունների հետ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ Սպիտակ տանը, ինչպես նաև բոլոր հանրային շենքերում, զինվորական դիտակետերում և արտասահմանում տեղակայված օբյեկտներում դրոշները կիսով չափ կիջեցվեն մինչև հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը:

Դրանից բացի՝ երկրի ղեկավարը նշել է, որ կիսում է հրաձգության հետևանքով բոլոր տուժածների ցավը և այդ միջադեպերն անվանել է վախկոտության դրսևորում:

Նշենք, որ վերջին օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության 2 միջադեպ: Առաջինը Տեխասում, որի հետևանքով զոհվել էր 20 մարդ, 20-ը վիրավորվել էր: Այնուհետև մեկ այլ տղամարդ կրակոցներ էր կատարել Օհայո նահանգում, որի հետևանքով 9 մարդ էր զոհվել և 27-ը՝ տուժել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ