Թբիլիսիում մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Յուրա Բաբլումյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը հաղթանակ են տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Այսօր ռինգ դուրս կգան 43 կգ քաշային Ռուբեն Անտոնյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 59 կգ քաշային Արտակ Մանուկյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 48 կգ քաշային Սարգիս Թումանյանն և 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը: Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: