Այս պահին Արագածոտնի մարզի պատվիրակությունն ուղևորվում է Արցախ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերին:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերին Արագածոտնի մարզը ներկայացնում են Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ և Արագածավան համայնքները՝ բազկամարտ, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, հրաձգություն, հեծանվավազք, ֆուտբոլ և մինի ֆուտբոլ մարզաձևերում:
Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին:
Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքից։