fbpx
Աշխարհ

Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ներկայացրել է բողոքի ցույցերի արդյունքում փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը:

«Կուսակցության ֆինանսավորման համակարգը կփոխարինվի ավելի արդարացի և օբյեկտիվ մոդելով», – հայտարարել է օրենսդիր մարմնի ղեկավարը՝ հավելելով, որ նոր նախագծով 2020 թվականի ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով:

Վրաստանի Ընտրական օրենսգիրքը խմբագրելու մասին հունիսին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝ Թբիլիսում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որի մասնակիցների պահանջներից մեկը դա էր: Բազմամարդ հանրահավաքների գլխավոր պահանջը սակայն մնում է անկատար: Երկրի ներքին գործերի նախագահ Գիորգի Գախարիան չանայած հրաժարականի պահանջներին, շարունակում է պաշտոնավարել:

Ընդդիմությունը նրան է պատասխանատու համարում հունիսի 21-ի լուսադեմին ցույցը կոշտ ուժի կիրառմամբ ցրելու համար, որի հետևանքով շուրջ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտի հետևանքով երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ զրկվել են տեսողությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ