Ամեն երրորդ իսպանացին կողմ է, որ երկրում անցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ: Այս մասին վկայում են La Razon թերթում հրապարակված հարցման տվյալները:
Ընդ որում, հարցվածների 48,1%-ը չի ցանկանում ևս մեկ ընտրություն անցկացնել, իսկ 18,6%-ը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք աջակցում է իրադարձությունների նման զարգացումը: Բացի դրանից՝ իսպանացիների մեկ երրորդը կարծում է, որ Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը պատասխանատու է երկրում ձևավորված քաղաքական փակուղու համար:
Հուլիսի 25-ին Ստորին պալատը չի հաստատել վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում: Այժմ կուսակցությունները 2 ամիս ունեն՝ տվյալ հարցը լուծելու համար: