fbpx
Ժամանց

Հայտնի է դարձել Լինդսի Լոհանի և սաուդյան արքայազնի սիրավեպի մասին

Լինդսի Լոհանի ծանոթները պատմել են դերասանուհու և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի միջև կապի մասին։ Page Six-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանը սիրահարված է Լինդսի Լոհանին։

Աղբյուրները պնդում են, որ դերասանուհին նրա հետ երկար ժամանակ է անցկացնում, թռչում նրա անձական ինքնաթիռներով և նրանից շքեղ նվերներ ընդունում։ Լոհանի ընկերները նաև պատմում են, որ աստղն իբրև գահաժառանգ արքայազնի հետ անձնական հաղորդագրություններ է փոխանակում։

Դերասանուհի մամուլի քարտուղարը հերքել է, որ Մուհամեդը նրան կրեդիտային քարտ է նվիրել։ Նա պնդում է, որ Լոհանը և գահաժառանգ արքայազնը հանդիպել են միայն մեկ անգամ, երբ մոտ մեկ տարի առաջ ներկա են եղել «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիին։

2016թ.-ին դերասանուհի Լինդսի Լոհանը հայտարարել է, որ ուսումնասիրում է իսլամն ու մտածում է այլ հավատի անցնելու մասին։ 2018թ.-ին Լոնդոնում նորաձևության շաբաթին նա ներկայացել էր համեստ հագուստով և սև հիջաբով։

New York Post-ի տեղեկություններով՝ վերջին երկու տարիների ընթացքում Լոհանն ապրել է Դուբայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ