Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման-կրտսերը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նա իր լիազորությունների իրականացման շրջանը երկու երկրների միջև ծանր ժամանակաշրջան է անվանել: Հանթսման-կրտսերը մտադիր է վերադառնալ Յուտա նահանգ: Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, թե նա կարող է առաջադրվել նահանգապետի պաշտոնում:
Հանրապետական Հանթսմանը լքել էր Յուտայի նահանգապետի գրասենյակը 2009թ., երբ ԱՄՆ նախկին նախագահը նրան Չինաստանում դեսպան նշանակեց:
2017թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան Ռուսաստանում դեսպան նշանակեց:
Ինչպես հաղորդում է The Salt Lake Tribune-ը, Հանթսմանը հայտարարել է, որ Թրամփը նրան վստահել է, երբ ԱՄՆ-ը հետաքննում էր 2016թ. նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտությունը:
Հանթսմանը հավելել է, որ ցանկանում է հրաժարական տալ, որ միանա իր ընտանիքին և անցնի իր ընտանեկան պարտականություններին: