Բրիտանական The Guardian պարբերականը անդրադարձել է կիբերսպորտի խոշորագույն մրցաշարերից մեկին՝ Fortnite World Cup-ին, որի մանսակցել են բազմաթիվ խաղացողներ ամբողջ աշխարհից։ Սակայն ուշագրավն այն է, որ մասնակիցների մեջ չի եղել ոչ մի աղջիկ։
Կիբերսպորտում սեռային ինչ-որ բաժանում չկա։ Ապա ինչու՞ է ստեղծվել այս պատկերը։ Տվյալ հարցի պատասխանը փորձել են ստանալ լրագրողները։
Նշվում է, որ աղջիկների չներկայացվածության պատճառն ամենևին էլ խաղի բարդ մակարդակը չէ։ Բանն այն է, որ աղջիկները բավարար ներկայացված չեն կիբերսպորտում ու իգական սեռի պրոֆեսիոնալ կիբերմարզիկներին կարելի է հաշվել մատների վրա։ Իսկ ո՞րն է սրա պատճառը․․․ Հաղորդվում է, որ խաղային շրջանակներում պարզապես չեն ընդունում աղջիկներին ու վերջիններիս խաղեր խաղալու ունակությունն անընդհատ դրվում է կասկածի տակ։ Նրանցից մեկի մասնակցությունը կիբերսպորտի որևէ առաջնությունում բերում է բացասական ուշադրության։ Սրանից զատ, ըստ աղբյուրի, կիբերսպորտային մարքեթինգը որպես թիրախ հիմնականում ընտրում է տղամարդկանց։
Այս առիթով պարբերականը կոչ է անում կիբերսպորտի ակումբներին խստորեն պատժել խտրական և նախապաշարմունքային վերաբերմունքի ցանկացած դրսևորում, ինչպես նաև իրենց շարքերում ներգրավել աղջիկների և վճարել նրանց այնքան, որքան տղամարդկանց։