fbpx
Աշխարհ

Օգոստոսյան պատերազմից անցել է 11 տարի

Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին:

2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյազինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ իրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների թիվը:

Ցխինվալիի շրջանի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սկսվեցին 2008 թվականի հուլիսի վերջերից, ինչի համար կողմերը իրար էին մեղադրում: Մեկ շաբաթ տևած սրացումից հետո, օգոստոսի 7-ի երեկոյան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օսական կողմի դիրքերին կրակի դադարեցման հրաման տվեց: Սակայն նույն գիշերը, վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Ղուրաշվիլին հայտարարեց, որ օսական կողմից կրակոցների վերսկսվելու պատճառով ընդունվել է Ցխինվալիի շրջանում սահմանադրական կարգի վերականգման որոշում:

Օգոստոսի առաջին օրերից Ռոկիի թունելի մոտակայքում մոբիլիզացված էին ռուսական 58-րդ բանակի ուժերը: Օգոստոսի 8-ից սկսվեց ինտենսիվ մարտեր Վրաստանի զինված ուժերի և ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումների միջև:

Հաջորդ օրերին ռուսական ավիացիան ռմբակոծեց Վազիանիի և Սենակիի ռազմաբազաները, Մառնեուլիի ռազմական օդանավակայանը, Գորի քաղաքը, Փոթիի նավահանգիստը և Կոդորի կիրճը:

Օգոստոսի 12-ին, որպես միջնորդ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Մոսկվայում ստորագրեցին Վրաստանում մարտական գործողությունների դադարեցման 6 կետից բաղկացած համաձայնագիր:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

Աղբյուրը՝ Aliq.ge

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ