Սպորտ
18:00 07/08/2019

Ինչու է Դիբալան ցանկանում տեղափոխվել Տոտենհեմ

Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով:

Ինչպես հայտնել է Daily Mail-ի իտալացի լրագրող Ալվիզե Քանյացոն, արգենտինացի ֆուտբոլիստին դուր է գալիս հայրենակից Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարությամբ աշխատելու և Լոնդոնում ապրելու հեռանկարը: Նշվում է, որ խաղացողի վրա մասամբ ազդել է ընկերուհին՝ Օրիանա Սաբատինիին, որը ձգտում է զարգացնել մոդելի իր կարիերան:

Տրանսֆերի համար միակ խնդիրը անձնական պայմաններն են, քանի որ 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ «Տոտենհեմի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շաբաթական 300 հազար ֆունտ (մոտ 326 հազար եվրո) աշխատավարձով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալայի տրանսֆերից հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբը չի բավարարել ֆուտբոլիստի, ինչպես նաև նրա գործակալի ֆինանսական պահանջները։

Բացի դրանից՝ արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ցանկություն չի հայտնել։ Նշենք, որ անգլիական ակումբը գալիք մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ