fbpx
ՏՏ

Twitter-ը առանց թույլտվության անձնական տվյալներ է օգտագործել

Twitter ընկերությունը հաղորդել է, որ սոցիալական ցանցի կարգավորումներում առկա խնդիրների պատճառով կարող էր առանց թույլտվության օգտատերերի անձնական տվյալներն օգտագործել անհատականացված գովազդի համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ընկերությունը տեղեկացնում է, որ վերջերս խնդիրներ են հայտնաբերվել հավելվածում, ինչի պատճառով օգտատիրոջ կողմից ընտրված կարգավորումները պատշաճ ձևով չեն աշխատել:

«Եթե դուք սեղմել կամ դիտել եք բջջային հավելվածի համար գովազդը և հետագայում փոխգործակցել բջջային հավելվածի հետ 2018 թվականի մայիսից, մենք կարող էինք կիսվել որոշ տվյալներով հուսալի գործընկերների հետ…գովազդի ոլորտի, անգամ եթե դուք դրա թույլտվությունը չեք տվել», – հայտարարությունում նշում է ընկերությունը:

Վերջինս նաև հայտնել է, որ կարող էր գովազդ ցուցադրել ձեր օգտագործած սարքերի մասին մեր կողմից արված եզրակացությունների հիման վրա, անգամ եթե դուք դրա թույլտվությունը չեք տվել:

Նշվում է, որ ընկերությունը այդ խնդիրները շտկել է օգոստոսի 5-ին, սակայն դեռ պարզ չէ, թե որքան օգտատերերի վրա է դա անդրադարձել:

«Մենք գիտենք, որ դուք կցանկանաք իմանալ, արդյոք դա անդրադարձել է ձեզ վրա և որքան մարդ է ընդհանուր ընդգրկվել: Մենք դեռևս իրականացնում ենք մեր հետաքննությունը, որպեսզի հասկանանք, թե ում վրա կարող էր դա ազդել», – նշվում է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ