fbpx
Մշակույթ

Մարկ Գրիգորյանը նշանակվել է Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը:

Մեդիամաքսը հայտնում է, որ 2018 թվականի սեպտեմբերին թանգարան-ինստիտուտի տնօրեն էր նշանակվել արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը:

Ս.թ. հուլիսի 29-ին Ռուբեն Արևշատյանը հայտնել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, քանի որ դրա արդյունքները կանխորոշված է համարում:

Մարկ Գրիգորյանը հայտնի լրագրող է, վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանի Հանրային ռադիոն:

Մարկ Գրիգորյանը բազմաթիվ հրապարակումներ ունի Երևանի ճարտարապետության մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ