«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն նշել է, որ վստահում է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:
«Իհարկե: Ես հույսեր կապում եմ Ֆիլիպեի հետ: Հաջորդ շաբաթ հավանաբար նա խաղադաշտ դուրս կգա: Մեր ակումբը լիովին վստահում է Կոուտինյոյին», – մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կոուտինյոյի գործող պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին: