Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կմնա «Ռեալում»:
Ֆուտբոլիստի գործակալները հավաստիացրել են, որ նա այս ամռան ընթացքում չի լքի ակումբը: Այս մասին հայտնում է Marca-ն:
Մոդրիչը վնասվածքի պատճառով չէր մասնակցել չորեքշաբթի օրը «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» հետ խաղին (1-0):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը կարող է ՊՍԺ-ից Նեյմարի տեղափոխության գործարքի մաս կազմել: