Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնարկում է Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում: 1-ին խմբում ընդգրկված են նաև Իտալիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի և Շվեդիայի հավաքականները:
Հոկտեմբերի 11-ին նշանակված տնային առաջին հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում:
Վերջին անգամ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մինչև 21 տարեկանների հավաքականը խաղացել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ին․ Հունաստանի հասակակիցների հետ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։