Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի:
ժամը 12:05-ին փրկարարների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։