Օգոստոսի 10-ին Նիդերլանդների «ԱԶ Ալկմար» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի տանիքը մասնակիորեն փլուզվել է: Այս մասին հայտնել է Նիդերլանդական հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունը:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Փլուզման պատճառները պարզվում են։ Նշվում է, որ այժմ Նիդեռլանդներում քամոտ եղանակ է, քամու արագությունը հասնում է վայրկյանում 22 մետրի: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
Ակումբի տնային խաղը պետք է կայանա երեքշաբթի, թիմը Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ տուրում կմրցի ուկրաինական «Մարիուպոլի» հետ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք խաղը կարող է անցկացվել մարզադաշտում։