«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ԱՊԼ-ի մեկնարկային տուրում «Չելսիի» նկատմամբ 4-0 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ միշտ մեծ նվիրումով է հանդես գալու ակումբի կազմում։
«Ես միշտ մեծ նվիրումով եմ խաղալու ՄՅՈւ-ում։ Այժմ դուք գիտեք, որ իմ՝ ակումբից հեռանալու մասին լուրերը պարզապես շշուկներ էին։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։
Ես Մանչեսթերում եմ։ Թիմակիցներիս հետ հիանալի ժամանակ եմ անցկացնում և միշտ ցանկանում եմ հաղթել։ Խաղադաշտում երբեք ուժ չեմ խնայելու» ,- ասել է կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել այն մասին, որ Պոգբան մոտ է եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: