Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2019 թվականի ամռան ընթացքում ամենապահանջված ուղղությունն է: Այս մասին պարզել են Туру.ру ճամփորդական հարթակի մասնագետները՝ կատարելով համապատասխան ուսումնասիրություններ:
Ցուցակում են նաև Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և Չեռնոգորիայի Թիվատ քաղաքը:
Նշվում է, որ Մոսկվա-Երևան ուղղության տոկոսային հարաբերակցությունը կազմում է 5.9 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 4.7%։
Այս ուղղության ավիատոմսերի միջին գինը 16160 ռուբլի է (մոտ 120 000 դրամ-խմբ.): Սա 4%-ով ավելի է նախորդ տարվա արժեքից: