Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին համատեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով Ուրֆա քաղաք են մեկնել ամերիկյան ստորաբաժանումներ։
Ինչպես փոխանցում է թուրքական Cumhuriyet-ը, օգոստոսի 5-ից 7-ը թուրք ամերիկյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիայի Ուրֆա քաղաքում համատեղ կառավարման շտաբ է ստեղծվել։
Նշվում է, որ արդեն Ուրֆա են մեկնել ամերիկյան ստորաբաժանումները, որոնք թուրքական զինուժի հետ համատեղ Սիրիայում անվտանգության գոտի են ստեղծելու։