Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել․ Մովսես Հակոբյանը՝ 2008-ին ԼՂՀ-ից Երևան զորք բերելու մասին

Ամենադիտվածներ

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես արձագանքել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված ցուցմունքից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև ևս 400 զինծառայող: Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին հարցադրումներ, թե ինչու է զինվորը սահմանը թուլացնելու հաշվին բերվել Հայաստան:

Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը արձագանքում է, թե նախ պետք է հասկանալ՝ ինչու են հրապարակվել նախաքննության գաղտնիք համարվող նյութերը:

Նույն հարցաքննության մեջ Սամվել Կարապետյանը նշում է, որ ինքը հրահանգեր է ստացել օպերատիվ շտաբից, սակայն չգիտի, թե այն որտեղ է տեղակայված եղել:

Մովսես Հակոբյանն ասել է, որ ինքը ևս տեղեկություններ չունի օպերատիվ շտաբի մասին:

Ամենաթարմ