Իտալական Պոմպեյ քաղաքի տեղում պեղումների ընթացքում հայտնաբերվել է լավ պահպանված սունդուկ՝ բազմաթիվ անսովոր արտեֆակտներով և կախարդական թալիսմաններով: Շինությունը, որտեղ հայտնաբերվել են հնագույն արտեֆակտները, արդեն ոչ պաշտոնապես կոչում են կախարդների գանձարան:
Համաձայն Պոմպեյի հնագիտական պարկի՝ կախարդների գանձը սառել է հրաբխային լավայի մեջ, ինչն էլ օգնել է դրանց լավ պահպանմանը: Սունդուկում հայտնաբերված առարկաների թվում եղել են կանացի զարդեր, հայելիներ, բյուրեղներ, ապակե հուլունքներ՝ հռոմեական Դիոնիսոս աստծո փորագրված պատկերով:
«Բազմաթիվ զարդերի վրա կան հաջողության, պտղաբերության և չար ուժերից պաշտպանվելու խորհրդանիշներ: Մենք նաև հայտնաբերել ենք բռունցքների, գանգերի տեսքով կախազարդեր»,- պատմել է Պոմպեյի տնօրեն Մասիմո Հոսանան;