Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկության 2019/20 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները։
Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 20-21-ին և 27-28-ին: Թիմերը կազմել են հետևյալ զույգերը՝
«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) – «Ռոսենբորգ» (Տրոնհեյմ, Նորվեգիա)
«Օլիմպիակոս» (Պիրեյ, Հունաստան) – «Կրասնոդար» (Ռուսաստան)
ԼԱՍԿ (Լինց, Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա)
ԱՊՕԵԼ (Նիկոսիա, Կիպրոս) – «Այաքս» (Ամստերդամ, Հոլանդիա)
ՉՖՌ (Կլուժ, Ռումինիա) – «Սլավիա» (Պրահա, Չեխիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Ցրվենա Զվեզդա» (Բելգրադ, Սերբիա):