fbpx
Հասարակություն

13:00 14/8/2019

Հայաստանում օլիգախիա չպետք է գոյություն ունենա. Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում օլիգախիա չպետք է գոյություն ունենա: Օլիգարխիան թալանչիական, հակաժողովրդական, հակաժողովրդավարական և քրեահանցագործ խմբավորում է, որը մշտապես հակապետական, հակազգային, հակաժողովրդական, հակաժողովրդավարական և դավաճանական իշխանությունների ներքին հենարանն է և օտար արտաքին ուժերի սպասարկուն: Այն արտաքին ասպարեզում սպասարկում է օտար երկրի` Ռուսաստանի շահերը, իսկ ներքին ասպարեզում` հակազգային, դավաճանական քաղաքական ուժերին: Հայաստանում, տիրելով հսկայական տնտեսական կարողությունների, օլիգարխիան ազդեցության տնտեսական կարևորագույն լծակներ է ստեղծել ժողովրդի վրա իր ազդեցությունը տարածելու և իր կամքը նրան թելադրելու համար:

Այս իրադրության մեջ մեր ժողովրդի արմատական շահերը պահանջում են պետականացնել նրանց պատկանող բոլոր ձեռնարկությունները և ֆինանսական այլևայլ աղբյուրներն ու առկա միջոցները: Դրանք ժամանակավորապես պետք է հանձնել պետական կառավարման: Այդուհետև դրանք մասնավորեցնել փոքրացված միավորներով` բացառելով դրանց խոշորացումը` միաժամանակ պահպանել դրանց առկա աշխատուժն ու ստեղծել հավելյալ աշխատատեղեր` ըստ նորացված ձեռնակության անխուսափելի նոր կարիքների»:

Հայաստանում օլիգախիա չպետք է գոյություն ունենա: Օլիգարխիան թալանչիական, հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ…

Geplaatst door Yerjanik Abgaryan op Dinsdag 13 augustus 2019

Վերեվ