fbpx
Զինված Ուժեր

Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում. ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական կեղծ տեղեկատվությանը:

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը: Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:

Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ:

Զինվորականները իրենց գործը գիտեն, և խնդրում եմ՝ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները»,- գրել է նա:

https://www.facebook.com/arcrun/posts/2420276204674640

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ