ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե դա հարկավոր լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։
Սպիտակ տան ղեկավարը վստահաբար ասել է, որ երկար տարիներ այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, իրենց շահերի համար օգտագործել են ԱՀԿ-ն՝ ընդդեմ ԱՄՆ-ի։
«Մենք ԱՀԿ-ում պարտվել ենք գրեթե բոլոր վեճերը, նրանք կարծել են, թե մենք հիմար ենք»,- ասել է նա։
Սակայն, Թրամփի խոսքով, իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ ինքը դարձել է նախագահ։
«Այժմ մենք հաղթում ենք շատ վեճերում, քանի որ նրանք գիտեն, որ պինդ հող չունեն ոտքերի տակ։ Հարկ եղած դեպքում մենք կհեռանանք»,- ասել է նա։