fbpx
Աշխարհ

Դանիան կուժեղացնի հսկողությունը Շվեդիայի հետ սահմանին

Դանիայի իշխանությունը որոշում է կայացրել ուժեղացնելու հսկողությունը Դանիա-Շվեդիա սահմանին։ որոշումը կապված է օգոստոսի 6-ին Կոպենհագենում տեղի ունեցած պայթյունի հետ, որը տեղի էր ունեցել քաղաքի հարկային տեսչության շենքի մոտ: Այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Խոսքը քաղաքի ծայրամասերում ապրող մարդկանց մասին չէ, նաև այն մասին չէ, որ շատ մարդիկ սահման են անցնում և ոչ էլ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մասին է։ Խոսքը հանցագործների մասին է։ Եվ այժմ մենք սկսում ենք լավ ու ավելի արդյունավետ սահմանային անվտանգության ապահովման հնարավորությունը»,-ասել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։

Դանիա-Շվեդիա սահմանի հսկողության ուժեղացումը նախատեսվում է իրականացնել հավելյալ տեսաձայնագրող սարքեր տեղադրելով։ Քննարկվում է նաև ավտոմեքենաների համարների էլեկտրոնային գրանցման հնարավորությունը: Դանիան և Շվեդիան կապվում են Էրեսունի կամուրջով, որն անցնում 16 կմ երկարությամբ նեղուցի վրայով։ 1000-ավոր քաղաքացիներ ամեն օր հատում են երկու երկրների սահմանը գնացքով կամ ավտոմեքենայով։

Նշենք, որ պայթյունի հաջորդ օրը ոստիկանությունը կալանավորել էր կասկածյալին՝ Շվեդիայի 22-ամյա քաղաքացու։ Նրա հնարավոր հանցակցի նկատմամբ, որը ևս շվեդ է, միջազգային հետախուզում է հայտարարվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ