Օգոստոսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
Հնդկաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, շեշտեց, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և համագործակցության զարգացմամբ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։
Հանդիպմանն Ավետ Ադոնցը և Կիշան Դան Դևալն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։