fbpx
Ժամանց

Բրիթնի Սփիրսի թանկարժեք կոշիկները քննադատության են արժանացել

Երկրպագուները քննադատել են ամերիկյան փոփ երգչուհի և դերասանուհի Բրիթնի Սփիրսին՝ սոցիալական լրատվամիջոցներում թանկարժեք կոշիկները ցուցադրելու համար: Հրապարակումը հայտնվել է Instagram-ի նրա էջում օգոստոսի 15-ին:

 

Աստղը տեղադրել է մի լուսանկար, որում ցուցադրել է ֆրանսիական Louboutin ապրանքանիշի պայծառ տպագրությամբ կոշիկ: «Չորս տարի առաջ ես ձեռք բերեցի օձի կաշվից Christian Louboutin իմ առաջին կոշիկները, որն արժեր վեց հազար դոլար: Ի դեպ, ես այն երբեք չեմ հագել», – գրել է երգչուհին:

Բաժանորդներին զայրացրել է նրա գրառումը։ «Շնորհավորում եմ, որ աջակցում ես կենդանիների հանդեպ դաժանությանը»,- գրել է նրանցից մեկը։ 

«Չարժե հպարտանալ դրա գնով, երբ կան մարդիկ, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում»,- գրել է մեկ այլ օգտատեր։ Երգչուհին հարկ չի համարել արձագանքել քննադատություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ