fbpx
Ժամանց

Նյու Յորքից թռչող ինքնաթիռում ուղևորը միայնակ է եղել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նյու Յորքից Սոլթ Լեյք Սիթի թռչող ուղևորատար ինքնաթիռում մեկ ուղևոր է եղել: Այս մասին հայտնել է տղամարդը Twitter- ի իր էջում:

35-ամյա Վինսենթ Փեոնը թռիչքի տոմս է գնել վերջին րոպեների ընթացքում նախքան ինքնաթիռի՝ Նյու Յորքից մեկնելը: Միայն նստելիս է իմացել, որ ինքնաթիռի միակ ուղևորն է: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ օդանավը ունեցել է տեխնիկական անսարքություններ և ուղարկվել է փոխարինման:

Միևնույն ժամանակ վերջին րոպեին Փեոնին վաճառել են հենց այդ ինքնաթիռի տոմսը: Տղամարդը ուրախությամբ է ընդունել փաստը և նկարահանել է ընթացքը:

Նշվում է, որ տղամարդուն թույլ են տվել մտնել օդաչուների խցիկ և շնորհակալություն հայտնել, որ նրանք թռչում են միայն իր համար, իսկ բորտուղեկցորդուհին հայտարարություններ անելիս նրան անունով է դիմել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ