fbpx
Ժամանց

ԱՄՆ-ում արգելել են վարորդներին օգտվել արագ սննդի ծառայություններից

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղական իշխանությունները արգելել են սրճարաններում և ռեստորաններում գործող drive-thru ծառայությունների մատուցումը, երբ սնունդ կարելի է գնել առանց մեքենայից դուրս գալու:

Այժմ Մինեապոլիսի բնակիչները, որոնք գիշերվա կեսին կցանկանան առանց ղեկից հեռանալու բուրգեր և կոլա վայելել, ստիպված կլինեն շուրջօրյա հաստատություններ փնտրել: Եվ քայլել, քանի որ քաղաքային խորհուրդը արգելել է MakAvto և այլ, drive-thru հայտնի ծառայությունները, որոնք սնունդ գնելու հնարավորություն են տալիս՝ ավտոմեքենայով մոտենալով պատվերների ընդունման և հանձնման պատուհանին, հաստատության ներս չմտնելով:

Արգելքի պատճառը բավականին պարզ է. պաշտոնյաները կարծում են, որ նման ծառայությունները հիմնականում բացասաբար են անդրադառնում քաղաքում տիրող իրավիճակի վրա: Նախ և առաջ, ըստ Մինեապոլիսի իշխանությունների, դրանք զգալիորեն աղտոտում են մթնոլորտը, քանի որ վարորդները ստիպված են լինում հերթ կանգնել միացված շարժիչներով: Երկրորդ, քաղաքային խորհուրդը պնդում է, որ այն թաղամասերում, որտեղ կան McDonald’s, Wendy’s կամ Taco Bell հաստատություններ, իբր, հետիոտներն ավելի հաճախ են վրաերթի ենթարկվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ