fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն այլևս գերակայություն չունի Խաղաղ օվկիանոում․ AFP

Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ն այլևս ռազմական գերակայություն չունի Չինաստանի դեմ դաշնակիցներին պաշտպանելու համար, նախազգուշացրել է ավստրալական գլխավոր վերլուծական կենտրոնը։ Այս մասին հայտնում է AFP-ն:

Սիդնեյի համալսարանին առընթեր Միացյալ Նահանգների վերլուծական կենտրոնի զեկույցում նշված է, որ ամերիկյան զիված ուժերը ատրոֆիայի ենթարկված ուժ է, որը վտանգավոր կերպով գերլարված է և Չինաստանի դեմ առճակատմանը վատ է պատրաստված:

Եթե ամեն ինչ ճիշտ է, գնահատականը ԱՄՆ դաշնակիցների՝ Ավստրալիայի, Թայվանի և Ճապոնիայի համար հեռուն գնացող հետևանքներ ունի, որոնք կախված են անվտանգության ամերիկյան երաշխիքներից:

Վաշինգտոնին մեղադրելով ռազմավարական չկայացվածության մեջ՝ հեղինակները պնդում են, որ Մերձավոր Արևելքում բազմամյա պատերազմները և անբավարար ներդրումները Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին խոցելի են դարձրել:

«Չինաստանը, հակառակը, իր առաջատար ռազմական համակարգերում մեծ չափի ներդրումների շնորհիվ ավելի ու ավելի ունակ է դառնում մարտահրավեր նետելու տարածաշրջանային կարգին»,- նախազգուշացնում են նրանք:

Նախագահ Սի Ծինփինի օրոք Չինաստանի պաշտոնական պաշտպանական բյուջեն մեծացել է մոտ 75 տոկոսով՝ մինչև 178 մլրդ դոլար, չնայած ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է

Կարևոր է նշել, որ Պեկինը միջոցներ է ներդրել բարձրճշգրտության բալիստիկ հրթիռների և հակազդման համակարգերի ստեղծման մեջ, որոնք կդժվարացնեն վիճարկվող շրջաններ արագ հասնելու ամերիկացի զինվորականների հնարավորությունը:

Զեկույցի համաձայն՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գրեթե բոլոր ամերիկյան, դաշնակցային և գործընկերային բազաներում, թռիչքուղիներում, նավահանգիստներում և ռազմական օբյեկտներում չկա ամրացված ենթակառուցվածք, և դրանք լուրջ սպառնալիքի տակ են:

Փորձագետների կարծիքով՝ վերգետնյա բազավորման ամերիկյան հրթիռների տեղակայումը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի դերի փոփոխությունը կենսականորեն կարևոր նշանակություն կունենան Չինաստանին հակազդելու համար, ինչպես նաև տարածաշրջանային հավաքական պաշտպանության համար, ընդ որում՝ Ավստրալիան և Ճապոնիան ավելին են անում:

Ավստրալիայում մեծանում է անհամարժեք պաշտպանության հետ կապված մտահոգությունը, ինչը վեճեր է հարուցում այն հարցում, թե երկիրն արդյոք պե՞տք է մտածի միջուկային զենքի մշակման մասին:

Պարբերաբար նման քննարկումներ են անցկացվում հարևան Ինդոնեզիայում:

Կիրակի հրապարակված Ավստրալական ռազմավարական քաղաքականության ինստիտուտի առանձին զեկույցով Ավստրալիային խորհուրդ է տրվում երկրի քիչ բնակեցված հյուսիսում մեծացնել և ամրապնդել ռազմական ներուժը:

«Հետագա հակամարտության նախազգուշացման զգալիորեն կրճատված ժամանակի պատճառով միանգամայն հնարավոր է, որ Ավստրալիայի հյուսիսն օգտագործվի որպես հակամարտության գոտիներ հասնելու համար առաջատար գործառնական բազա», նշված է զեկույցում:

Ամերիկացի զինվորականներն արդեն մոտ 210 մլն դոլար են հատկացրել Դարվինի մոտ ծովային հետևակի կորպուսի ուժեղացման համար:

Վերջերս կատարած Ավստրալիա այցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կարծիք էր հայտնել, որ Միացյալ նահանգները ցանկանում է Ասիայում տեղակայել միջին հեռահարության հրթիռներ: Ավստրալիայի կառավարությունը մինչև հիմա շեշտում էր, որ այդ զենքի տեղակայման պաշտոնական հարցում չի ստացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ