Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մոտ է իտալական «Ֆիորենտինա» տեղափոխվելուն:
36-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ այն մեկնաբանելով այսպես․
«Պատրաստ եմ նոր մարտահրավերի»:
Լուսանկարի տակ Ռիբերիի նախկին խաղընկեր Լուկա Տոնին հարցրել է, թե արդյո՞ք ֆուտբոլիստը տեղափոխվում է Իտալիա:
Ինչպես հաղորդում է Football-italia-ն, Ռիբերին արդեն համաձայնության է եկել «Ֆիորենտինա»-ի հետ: