fbpx
Կրթություն

30-40 տոկոսով թեթևացրել ենք աշակերտների պայուսակների քաշը. Արայիկ Հարությունյան

ԵՄ ծրագրով և Համաշխարհային բանկի ծրագրով դպրոցական ծրագրերի չափորոշիչների փոփոխություն է տեղի ունենում. հիմա խմբերն աշխատում են, արդեն աշնանը ամփոփումները կունենանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախատեսում ենք, որ մինչև 2023 թվականը ամբողջական դասագրքերի չափորոշիչների փոփոխություն ենք ունենալու: Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու, փոխարենը թեթևացրել ենք պայուսակները, այս տարի տպագրվող դասագրքերը կիսել ենք առաջին և երկրորդ կիսամյակների համար: 30-40 տոկոսով պայուսակների քաշը նվազել է»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին արդեն բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակով կան և աշակերտները կարող են օգտվել:

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ունենալու ենք նոր բանաձև, որով լինելու է նվազագույն աշխատավարձի շեմ՝ 108 հազար դրամ: Դա ուժի մեջ կլինի հունվարի 1-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ