Հոնկոնգի կառավարությունը հարթակ է ստեղծելու բնակչության բոլոր խավերի հետ երկխոսության համար՝ նպատակ ունենալով ներքաղաքական ներկայիս ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնումը, որը պայմանավորված է արտահանձնման վերաբերյալ օրենքն առաջ մղելու փորձերով: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը:
«Մենք հուսով ենք, որ այդ հարթակը կլինի բաց, շիտակ ու կներգրավի բնակչության՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բոլոր խավերին»,- նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Լամը դեմ է արտահայտվել անկարգություների ընթացքում ոստիկանության գործողությունները հետաքննելու համար առանձին անկախ հանձնաժողովի ստեղծմանը, ինչը պահանջում են ցուցարարները: