«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մոտ է «Բարսելոնա» վերադարձին։ Այսպիսի կարծիք է հնչել կատալոնական ամենահայտնի ռադիոկայաններից մեկի՝ RAC1-ի եթերում։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, կողմերը զգալի տեղաշարժ են կատարել բանակցություններում, սակայն խոսքը դեռևս վերջնական համաձայնության մասին չէ։ Ամեն դեպքում նշվում է, որ կատալոնական ակումբը Նեյմարի անվամբ մարզաշապիկներ է պատվիրել և պատրաստվում է բրազիլացու ներկայացմանը։ Նաև հաղորդվում է, որ Նեյմարը արդեն իսկ տեսաուղերձ է նկարահանել, որը ուղղված է «Բարսելոնայի» երկրպագուներին։ Այն հասանելի կլինի տեղափոխությունից անմիջապես հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը» և «Յուվենտուսը»։ Ֆուտբոլիստն ինքը ոչ մի դեպքում չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում և շարունակել մրցելույթները։
2017 թվականի ամռանը Նեյմարը 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել էր «Պարի Սեն Ժերմեն»։