«Հրապարակ» թերթը գրում է.
«Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաև ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարևոր թեմայից:
Զարմանալի է, բայց պետության անվտանգության պատասխանատու այս մարմինը ջայլամի քաղաքականություն է որդեգրել և փորձում է պատասխանատվություն չվերցնել իր վրա:
Իրականում իշխանության «սորոսական» թևը, որի առանցքային անդամ է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, դեմ է Ամուլսարի շահագործմանը, և մասամբ դա է ԱԱԽ-ի և մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանի լռության պատճառը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: