fbpx
Սպորտ

Կլոպը՝ Ռոնալդուի վարտիքը հագնելու մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ հատուկ է հագել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի CR7 կիսավարտիքը՝ մթնոլորտը լիցքաթափելու համար: Այս մասին հաղորդում է Bild-ը։

«Դա ճիշտ է, ես պատահաբար չէի հագել այդ վարտիքը: Մի քանի տարի առաջ, երբ ուզում էի վարտիք հագնել, պարզապես խանութից վերցրեցի Ռոնալդուի վարտիքների բաժնից:

Մինչև հիմա մի քանիսն ունեմ, բայց եզրափակչի օրվանից բացի չեմ կրել դրանք։ Այդ օրը հատուկ հագա դրանք, իսկ նախախաղային ժողովի ժամանակ միտումնավոր ձգեցի դրանք ավելի բարձր։ Դա ծիծաղելի էր, իսկապես ծիծաղելի»,-Կլոպի խոսքը մեջբերում է։

Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Տոտենհեմին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ